ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը | Region

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

Մարտ 26,2025 13:37

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին ընդունվեց   64 կողմ, 7 դեմ, 0 քվեարկությամբ։

Նախագծի հեղինակներից Արտակ Զեյնալյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրա ընդունման վերաբերյալ ԵՄ-ից եղել են ողջունող հայտարարություններ։

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հարակից զեկույցով ելույթ ունեցավ և նշեց, որ օրենքի ընդունումը համահունչ է Հայաստանի որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

Նա պարզաբանեց որ օրինագծի ընդունումը  ԵՄ-ին անդամակցության հայտ չէ, բայց  այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը և համահունչ է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ նախագիծը  նախաձեռնել է «Եվրաքվեն»՝  «Հանրապետություն», «Հանուն հանրապետության», «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները։ «Եվրաքվեն» սեպտեմբերի 16-ից սկսեց ստորագրահավաքը, նոյեմբերի 7-ին՝   նախատեսված 50.000-ի փոխարեն 60.000 ստորագրություն հավաքվեց։

Նորություններ