Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 112-ի
Փետրվար 05,2024 11:04
Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի,- T13 հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն։
Մոնսալվեն նշել է, որ դեռևս ճանաչվել է միայն 32 մարմին։
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հրդեհների պատճառով երկրում երկօրյա սուգ է հայտարարել։ Ավելի վաղ Բորիչը արտակարգ դրություն էր հայտարարել Վալպարաիսո շրջանում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
