Ինչի՞ է հանգեցնելու այն իդեաֆիքսը, որը ծնվել է Փաշինյանի ուղեղում | Region

Ինչի՞ է հանգեցնելու այն իդեաֆիքսը, որը ծնվել է Փաշինյանի ուղեղում

Փետրվար 08,2024 21:08

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցով ստեղծված հանձնախմբի օրակարգը, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության օրակարգին և  Մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու  իշխանության ակնարկներին, Սուրենյանցը պնդում է՝ ոչ Սահմանադրությունը, ոչ Անկախության հռչակագիրը տարածքային հավակնության որևէ տարր չեն պարունակում Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ:

«Մեր պետության հիմնարար փաստաթղթերը որևէ սպառնալիք չեն ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար: Սա Բաքվի օրակարգ է, որ լեգիտիմացվելով արևմտյան հարթակների կողմից, դառնում է ճնշում Հայաստանի նկատմամբ: Այդ իդեաֆիքսը, որը ծնվել է Փաշինյանի ուղեղում, բերելու է նրան, որ Հայաստանը դառնա ադրբեջանական ենթապետություն, կամ ստեղծվի մի իրավիճակ, որ լեգիտիմացվի Ադրբեջանի նոր ագրեսիան»,-նշեց քաղաքագետը:

Նորություններ