Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը | Region

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Փետրվար 17,2024 14:11

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

 

Նորություններ