Երերույք. առավել վտանգված հուշարձաններից մեկը | Region

Երերույք. առավել վտանգված հուշարձաններից մեկը

Փետրվար 18,2024 12:00

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա:   Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որը պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները:

Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է, որի տարածքում աշխատել են շատ հնագետներ, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն:

Կառույցի վերականգնման, ամրացման աշխատանքներ կատարվել են խորհրդային շրջանում, սակայն աշխատանքները մնացել են անավարտ ու թերի: Երերույքի տաճարը մինչ օրս կիսավեր է:

 

Նորություններ