Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն
Փետրվար 19,2024 09:14
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները:
Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (166+209) արդյունքով կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ (169+205) արդյունք և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով՝ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
