Թուրքիայից 800 մ հեռու գտնվող Գտաշենում ո՛չ խանութ կա, ո՛չ գազ, ո՛չ ենթակառուցվածքներ | Region

Թուրքիայից 800 մ հեռու գտնվող Գտաշենում ո՛չ խանութ կա, ո՛չ գազ, ո՛չ ենթակառուցվածքներ

Փետրվար 19,2024 17:56

Շիրակի մարզի Ամասիա համայնքը կրկնակի խոշորացումից հետո 26 բնակավայր ունի: Սպասվում  էր, որ խոշորացման արդյունքում, միասնական բյուջեով  կառավարման  պարագայում, ավելի մեծ ուշադրության էին արժանանալու  հյուսիսային, մոռացված բնակավայրերը:

Բայց  հրաշք  տեղի  չունեցավ: Ամասիայի հեռավոր գյուղերը շարունակում են մնալ նույն աղքատ վիճակում: REGIONSTV-ի նկարահանող խումբը եղել է Գյումրիից ընդամենը 13 կմ հեռավորության վրա գտնվող  Գտաշեն գյուղում: Թուրքիայի հետ սահմանակից այս գյուղը 20 տարի առաջ մինչև 400 բնակիչ ուներ, հիմա՝ ընդամենը 100: Գյուղաբնակների կյանքում խոշորացմանը հաջորդած 8 տարիներին ևս տեսանելի առաջընթաց չեղավ:

Երիտասարդները հեռացել են, աշխատունակները՝ արտագնա աշխատանքի մեկնել: Նրանք, ովքեր գյուղը լքել դեռ չեն պատրաստվում, ահազանգում են. «Գտաշենը շենացնելու համար  երիտասարդներին գայթակղել է պետք, բայց ո՛չ  ռազմավարական ծրագիր կա, ո՛չ էլ այն մշակելու մտադրություն»:

Նորություններ