Մոբայլ լրագրության դասընթացի հրավեր | Region

Մոբայլ լրագրության դասընթացի հրավեր

Փետրվար 20,2024 13:35

Եթե դուք բնակվում եք ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզում, եթե անտարբեր չեք ձեր մարզի խնդիրների նկատմամբ և ցանկանում եք դրական փոփոխությունների մասնակիցը լինել, ապա կարող եք մասնակցել REGIONTV-ի «Mobile reporting in regions» ծրագրին:

Մարդկանց մեծամասնությունը գրպանում ունի մի ամբողջ տեսաձայնագրման ստուդիա: Դա սմարթֆոնն է, որը դրամապանակի չափ տեղ է զբաղեցնում, բայց թույլ է տալիս պատրաստել տեսանյութ, ռադիոհաղորդում կամ բլոգային նյութ: Այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի րոպեում ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն և առցանց տարածել։

REGIONTV-ի «Mobile reporting in regions» ծրագրին վերոնշված յուրաքանչյուր մարզից կընտրվի 18-25 տարեկան 7-ական մասնակից: Խմբերը կմասնակցեն սեմինար-դասընթացների, որոնք կանցկացվեն տեղացի եւ միջազգային փորձագետների ու դասընթացավարների կողմից: Դասավանդման ընթացքում կներկայացվեն մոբայլ լրագրության հմտությունները, գործնական աշխատանքի ժամանակ կպատրաստվեն և կհրապարակվեն մուլտիմեդիա լրագրողական պատմություններ մարզերին առնչվող տարբեր խնդիրների մասին։ Դասընթացը հիմնված է գործնական աշխատանքի վրա, և մասնակցել ցանկացողները պետք է ունենան սմարթֆոններ:

Ծրագրի տևողությունը 5 ամիս է: Տեսական ու գործնական դասընթացների ավարտից հետո լավագույնները հնարավորություն կունենան աշխատելու Regiontv.am կայքում, նաեւ այլ լրատվամիջոցներում: Ընտրված մասնակիցները կշարունակեն կատարելագործել իրենց ձեռք բերած հմտությունները՝ տեղերում նյութեր պատրաստելով:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ.-ի մարտի 10-ը

Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել՝ էլ.հասցե՝ [email protected], հեռախոս՝ +374 77-72-65-63, +374 91-72-70-69:

Հայտը պետք է ներկայացնել՝ լրացնելով հարցաշարը:

 

Նորություններ