Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը
Փետրվար 21,2024 21:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն նա պետք է ապահովի, անցած տարվա սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած այն անձանց անվտանգ ու անարգել վերադարձը, ովքեր ցանկանում են վերադառնալ։
Այս մասին Մակրոնը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Մենք կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։ Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել ու արագորեն»,-ասել է Մակրոնը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
