Ինչպես են «Զվարթնոց»-ում դիմավորում Սոֆիայից վերադարձած մեր ծանրամարտիկներին | Region

Ինչպես են «Զվարթնոց»-ում դիմավորում Սոֆիայից վերադարձած մեր ծանրամարտիկներին

Փետրվար 22,2024 12:08

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից: Մարզաշխարհի ներկայացուցիչներն ու մարզասերները «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են մեծ շուքով ու հանդիսավորությամբ:

Հիշեցնենք, որ 2024թ.-ի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների մեդալները ներառյալ)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ):

Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ): Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Նորություններ