Նա օգնեց Հայաստանին՝ երկրաշարժի ժամանակ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Ռիժկովի մահվան կապակցությամբ
Փետրվար 28,2024 22:34
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․
«Կյանքից հեռացավ բարոյական բարձր արժեքների և հոգեկան վիթխարի ջերմության մի մարդ, ով իր ստեղծարար աշխատանքով և նվիրումով իրավամբ ձեռք բերեց համաժողովրդական հարգանք և անբեկանելի հեղինակություն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ նրան ճանաչեցին և սիրեցին` որպես մեր երկրի համար ամենածանր պահին՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ժամանակ օգնության ձեռք մեկնած հայ ժողովրդի իսկական բարեկամ:
Նիկոլայ Իվանովիչի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասվում է դեսպանության հեռագրում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
