«Մեկը ռիսկի տակ է դնում իր կապիտալը, մյուսը՝ կյանքը». ո՞վ է երկրի թիվ մեկ հերոսը | Region

«Մեկը ռիսկի տակ է դնում իր կապիտալը, մյուսը՝ կյանքը». ո՞վ է երկրի թիվ մեկ հերոսը

Փետրվար 29,2024 12:46

Հարկե՞լ արտագնա աշխատանքի մեկնողներին, թե՞՝ ոչ. թեման քննարկվում ու քննադատվում է օրեր շարունակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ հարկերը վճարել անհրաժեշտ է, բայց այն պետք է լինի օրենքով, և հարկ վճարելը չպետք է դառնա հանրության կեղեքում:

Բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո Պետական եկամուտների կոմիտեն վերանայեց արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին Հայաստանում հարկելու քաղաքականությունը։ Կոմիտեն առաջարկում է  հնարավորություն տալ արտերկրում տարեկան մինչև 12 միլիոն դրամ եկամուտ ունեցող  քաղաքացիներին ազատվել Հայաստանում վճարվող եկամտահարկի պարտավորությունից:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ սա ևս լուծում չէ, մոտեցումը պետք է փոխվի. «Ձևակերպում են մի նպատակ, որը առաջին հայացքից արդար է և կարևոր, բայց այդ նպատակին հասնելու միջոցներն անօրինական և անտրամաբանական են»:

Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ հերոսը. ըստ գործադիրի ղեկավարի՝ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ չպետք է հակադրել հանրության մի շերտը մյուսի հետ՝ կարևոր են բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև գիտնական, բժշկից մինչև վարորդ:

«Մեկը ռիսկի տակ է դնում իր կապիտալը և ստեղծում է նոր արժեք, հարկ է վճարում, մյուսը ռիսկի տակ է դնում իր կյանքն ու առողջությունը, սահմանին հայրենիք է պաշտպանում: Հայրենիք հանձնողը չի կարող հայրենիքը պաշտպանողի հերոսությունը ընդունել և փառաբանել»,-հայտարարեց Ավետիսյանը:

Նորություններ