«Հենց հմի ոսկին դնում են բանկը, որ էթան». ի՞նչ վիճակ է հեռավոր համայնքներում | Region

«Հենց հմի ոսկին դնում են բանկը, որ էթան». ի՞նչ վիճակ է հեռավոր համայնքներում

Փետրվար 29,2024 20:05

Օրերս Գեղարքունիքի մարզի համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին արել, փակել ճանապարհներ: Պատճառը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներից լրացուցիչ եկամտահարկ գանձելու ՊԵԿ նախաձեռնությունն էր։ Թեև հետագայում ՊԵԿ-ը որոշեց ձեռնպահ մնալ հարկային վարչարարություն իրականացնելուց, բնակիչների շրջանում կասկածներն ու անհանգստությունը մնացել են:

Ի տարբերություն այդ տարածաշրջանի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը զգալիորեն քիչ է: Այդ մարզերից յուրաքանչյուրն ունի և՛ առանձնահատուկ, և՛ ընդհանուր խնդիրներ: Դրանց գումարվել են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման, ինտեգրման, սոցիալական ու տարբեր այլ հարցերը:

REGIONTV-ն Գեղարքունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի տարբեր բնակավայրերում նկարահանումներ է իրականացրել, որոնք կներկայացվեն հաջորդաբար:

Նորություններ