Դեսպան Մակունցը կոնգրեսական Փըլոնին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները | Region

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փըլոնին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները

Մարտ 01,2024 22:40

Ս․թ․ փետրվարի 29-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը։

Նորություններ