Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի | Region

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի

Մարտ 04,2024 17:00

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:

Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:

«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է Քանանին:

Նորություններ