Ժայռակերտ բնական սառնարան՝ տան մեջ, որից ամբողջ Լճաշենն է օգտվում | Region

Ժայռակերտ բնական սառնարան՝ տան մեջ, որից ամբողջ Լճաշենն է օգտվում

Մարտ 04,2024 19:00

Լճաշեն գյուղում, ի թիվս հնագիտական հուշարձանի անգին նմուշների, կարելի է տեսնել նաեւ բնական զարմանահրաշ երեւույթներ:

Տներից մեկի նկուղում ժայռակերտ բնական սառնարան կա, որտեղ ստորգետնյա սառը հոսանքները մշտապես կայուն ջերմաստիճան են ապահովում:

Տանտիրուհին՝ Անահիտ Հովհաննիսյանը, պատմում է՝ նախորդ դարի 90-ական թվականներին, երբ անվերջ հովհարային անջատումներ էին, ամբողջ Սեւանի մսամթերքը այստեղ էր պահվում, մարդիկ գալիս էին այստեղ՝ սառը գարեջուր խմելու:

«Այն որպես պահեստ է ծառայում ամբողջ գյուղի համար: Երբ ինչ-որ մեկը առիթ է ունենում, իր մթերքը բերում, տեղավորում է այստեղ»,- շարունակում է տիկին Անահիտը:

Նաեւ զբոսաշրջային խմբեր են գալիս, սակայն սեփականատերերը բնական սառնարանը դեռեւս չեն դիտարկում որպես եկամտի աղբյուր:

Նորություններ