Ողջի գյուղում կյանքն անփոփոխ է ավելի քան 30 տարի | Region

Ողջի գյուղում կյանքն անփոփոխ է ավելի քան 30 տարի

Մարտ 09,2024 19:00

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում վերջին տարիներին այդպես էլ  հեղափոխական փոփոխություններ տեղի չունեցան: Ո՛չ խոշորացումը, ո՛չ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, ո՛չ էլ գյուղոլորտում առկա պետական աջակցության ծրագրերը գյուղացու կյանքում  էական ոչինչ  չփոխեցին:

Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղի բնակիչները  գարունը նորից դիմավորեցին ցեխոտ ճանապարհներով, գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներով: Այդ ոլորտում անցած տարի անկում  է գրանցվել, ինչն ավելի ակնհայտ է Շիրակի մարզի գյուղերում:

Ողջիում կյանքն անփոփոխ է ավելի քան 30 տարի: Գյուղում ամենալավատեսը վարչական ղեկավարն է: Ասում է՝ մի շարք ծրագրեր են իրականացրել, գյուղի մի մասի լուսավորությունն ապահովել, արցախյան պատերազմների զոհերի հիշատակին պուրակ կառուցել, մանկապարտեզի շահագործումն ապահովել: Բայց գյուղացիների համար դա բավարար չէ, գյուղատնտեսությունից ստացած եկամուտը չնչին է, գյուղը լքողները՝ շատ:

Նորություններ