«4 տուն շինեցի, Իլհամը խլեց». ասկերանցի 87-ամյա պապը չի տեսնում, չի լսում, բայց պատմելու շատ բան ունի | Region

«4 տուն շինեցի, Իլհամը խլեց». ասկերանցի 87-ամյա պապը չի տեսնում, չի լսում, բայց պատմելու շատ բան ունի

Մարտ 10,2024 12:00

87-ամյա Լևոն Պետրոսյանը բռնի տեղահանության է ենթարկվել Արցախի Ասկերան քաղաքից: Տեղավորվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում: Նրան խմամում է դուստրը՝ Անժելան:

Լևոն պապը զուրկ է տեսողությունից ու լսողությունից, սակայն չի մոռանում անընդհատ շշնջալ և մատներով ցույց տալ, որ Արցախում 4 տուն է կառուցել, ու թողել այնտեղ՝ թշնամուն՝ Իլհամին:

Օրերս մահացել է Լևոն պապի կինը, սակայն նա տեղյակ չէ: Հարազատները խնայել են վատառողջ պապին, չեն հայտնել գույժը: Տարբեր տարիներին կորցրել է նաև զինվորական որդիներին:

Նորություններ