Հյուրանոցի կարեկից հարևանները. Արցախցիները՝ Մարտունիում
Մարտ 11,2024 11:39

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք տեղավորվել են ՀՀ տարբեր մարզերի բնակավայրերում, բախվում են տարբեր խնդիրների՝ սկսած անձնագրայինից մինչեւ բնակարանային: Չնայած բազում հոգսերին ու անլուծելի թվացող խնդիրներին, բոլորը գոհ են իրենց նոր հարեւանների, շրջապատի մարդկանց հոգատար վերաբերմունքից:
Արցախցիներից շատ քչերն են ի վիճակի եղել բնակարան գնել, մյուսների համար սեփական կացարան ունենալը երազանք է մնում: Այս դեպքում գոնե կթոթափեն վարձավճար տալու պարտավորության բեռը՝ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու համար միջոցներ խնայելով:
Բռնի տեղահանված մի քանի ընտանիք հանգրվանել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հյուրանոցում: Նրանց մասին պատմող տեսանյութերը REGIONTV-ն կներկայացնի շարունակաբար: