ՌԴ-ն ՀՀ-ից ծանուցում է ստացել «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին․ Պեսկով | Region

ՌԴ-ն ՀՀ-ից ծանուցում է ստացել «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին․ Պեսկով

Մարտ 12,2024 14:02

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել Երևանի օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում՝ լրագրողներ հետ ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ Զվարթնոց օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը՝ հավելոլվ, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի և դրա մասին Ռուսաստանին տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ սահմանապահներն ի վիճակի են առանց ՌԴ սահմանապահների վերահսկողություն իրականացնել Զվարթնոցում։

Նորություններ