Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը | Region

Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

Մարտ 13,2024 22:11

504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասվում էր Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։

Ավելի վաղ ԵԽ պատգամավորները կոչ են արել Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։

Նորություններ