ՀՀ-ն Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ցմահ ազատազրկված 2 վարձկաններին | Region

ՀՀ-ն Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ցմահ ազատազրկված 2 վարձկաններին

Հունվար 14,2026 17:06

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Այս մասին հայտնել են ՀՀ  Արդարադատության նախարարությունից։

Նշենք, որ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ պատերազմում մասնակցած վարձականներ են։ Ժամանակին ՀՀ իրավապահ մարմինները պաշտոնապես հայտնել էին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի տարածքով առանց որևէ փաստաթղթի հատելով սահմանային անցակետը։

Մինչ այդ նրանք հունիսից մինչև սեպտեմբեր, Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցել։ Նրանք առաջարկվել էր 2 հազար դոլար պատերազմում մասնակցելու համար։ Վարձականններին խոստացել էին ամեն հայի համար 100 դոլար։ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Նրանց ձերբակալել էր Արցախի պաշտպանության բանակը։

Նորություններ