«Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Վագիֆ Խաչատրյանը՝ առողջապահության նախարարին
Հունվար 14,2026 23:07
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դուրս գալով այսօր Բաքվի գերությունից վերադարձած և հիվանդանոց տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի մոտից։
«Այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։ Գիտենք, որ նա ուներ սրտային քրոնիկ վիճակ, այդպիսով մենք պետք է նաև հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմն արդեն հետագա բուժման ընթացքի մասին որոշում կկայացնի»,- ասաց նախարարը։
