Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 16,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունվարի  17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կնվազի ևս 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հհ 15.01

Երևան քաղաքում`

Հունվարի  16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։

Երևան 15.01

Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    14.9°C (1963թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -26.8°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    -4.1°C

Նորություններ