Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներում | Region

Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներում

Հունվար 15,2026 22:22

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարը՝ Արման Ծառուկյանը, ամերիկացի սթրիմեր N3on-ի ուղիղ եթերում պատասխանել է իր ֆինանսական կարողությանը վերաբերող հարցին։

Ծառուկյանը նշել է, որ իր անձնական տնօրինության տակ կա մոտ 100 հազար դոլար։ Մարզիկը հավելել է, որ, չնայած իր անձնական հաշիվներին առկա գումարին, ընտանիքը բավականին ապահովված է, իսկ հիմնական միջոցները գտնվում են ընտանեկան տնօրինության տակ։

Ավելի վաղ՝ հունվարին, Ծառուկյանը հայտնել էր, որ բլոգեր Ադին Ռոսի սթրիմին մասնակցելու և «մի քանի գեր տղամարդու գցելու» (գետնին տապալելու) համար ստացել է 40 հազար դոլար։

MMA-ում 29-ամյա հայ մարտիկի պրոֆեսիոնալ ռեկորդը ներառում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ, և 3 պարտություն։

armsport.am

Նորություններ