Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 17,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։

Снимок 1

Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    12.5°C (1967 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -24°C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.2°C

Նորություններ