Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել
Հունվար 16,2026 21:49
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Փյունիկի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյակը նշող Ավագյանի և «նռնագույնների» միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
«Անչափ ուրախ եմ պայմանագիրս «Փյունիկի» հետ երկարաձգելու կապակցությամբ։ Ակումբում անցկացրածս ողջ ժամանակահատվածի ընթացքում ինձ լիարժեք զգացել եմ որպես թիմի մի մասնիկ, և դա էլ լրացուցիչ վստահություն է հաղորդել իմ ցուցադրած խաղին։ Կշարունակեմ իմ ողջ ուժերը ներդնել թիմի հաջողություններին նպաստելու համար։ Երևանը միշտ նռնագույն է»,– Ավագյանի խոսքերն է մեջբերում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ դարպասապահը «Փյունիկ» վերադարձավ 2025 թվականի հուլիսի 4-ին։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
