Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները.
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Արթուր Դավթյան – Զավեն Անդրիասյան և Արամ Հակոբյան – Էմին Օհանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 3 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Անի Ավետիսյանը:
Անգելինա Միրաքյան – Նվարդ Հայրապետյան և Անահիտ Մկրտչյան – Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Աստղիկ Հակոբյանը ունի 3 միավոր:
