Մենք կատարելագործվելու տեղ ունենք․ Սպերցյան | Region

Մենք կատարելագործվելու տեղ ունենք․ Սպերցյան

Հունվար 17,2026 22:29

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են առավելագույնը ներդնել ուսումնամարզական հավաքների ընթացքում, որպեսզի մրցաշրջանի վերսկսումից հետո դրսևորեն իրենց լավագույն որակները։

Նշենք, որ «Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Թիմի առաջին ուսումնամարզական հավաքն անցկացվում է հունվարի 14-ից 28-ը Դուբայում (ԱՄԷ)։

«Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ավելի շատ փորձ ու վստահություն, թիմում տիրում է հիանալի մթնոլորտ։ Կարծում եմ՝ ամեն ինչ դրա հետ է կապված։ Աշխատելու ենք այն ուղղությամբ, ինչը մեզ մոտ լավ էր ստացվում մրցաշրջանի սկզբում՝ հասցնելով այն կատարելության։

Թիմը կարոտել է աշխատանքն ու խաղերը, այդ իսկ պատճառով ջանք չենք խնայի, որպեսզի մեզ լավագույն կողմից դրսևորենք», — ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Все на Матч!» հաղորդման եթերում։

armsport.am

Նորություններ