Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 20,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է՝ ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հունվարի 20-ին և 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.5°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -28.8°C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.3°C
