«Որոշ ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ Քրդական բանվորական կուսակցությունը փորձում են խաթարել հրադադարի համաձայնագրի իրականացումը՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ուժերին»․Sana | Region

«Որոշ ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ Քրդական բանվորական կուսակցությունը փորձում են խաթարել հրադադարի համաձայնագրի իրականացումը՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ուժերին»․Sana

Հունվար 19,2026 16:21

Կիրակի  ուշ երեկոյան Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հրադադարի և լիարժեք ինտեգրման համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈՒ) հետ:

Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը: Համաձայնագիրը բաղկացած է 14 կետից, որոնք նախատեսում են անհապաղ և համապարփակ հրադադար կառավարական ուժերի և ՍԴՈՒ-ի միջև, ինչպես նաև Դեյր Էզ Զորի և Ռաքքայի նահանգների վարչական և ռազմական լիակատար հանձնում Սիրիայի կառավարությանը,

քրդական աշխարհազորի բոլոր մարտիկների տեղափոխումը Սիրիայի բանակ: Նշվում է նաև ղեկավար պաշտոններում ՍԴՈՒ-ի որոշ անդամների նշանակելու և քրդերին ենթակա նավթի հանքավայրերը կառավարությանը հանձնելու մասին։

Չնայած այս համաձայնագրին, Սիրիայի արաբական բանակի գործողությունների հրամանատարությունն այսօր հայտարարել է, որ որոշ ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) և «տապալված ռեժիմի մնացորդները, փորձում են խաթարել հրադադարի համաձայնագրի իրականացումը՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ուժերին»։

Հրամանատարությունը SANA գործակալությանը հայտնել է, որ «Այս խմբավորումները երկու հարձակում են իրականացրել Ջազիրա շրջանում տեղակայված սիրիական ուժերի դեմ, որի արդյունքում զոհվել են երեք զինվորներ, իսկ մյուսները վիրավորվել են»։

 

 

Նորություններ