«Իմ գործերը բլբուլի պես խոսում են»․ ո՞վ կարձագանքի վարպետ Դավիթի նախաձեռնությանը
Հունվար 19,2026 19:00
Դհոլ պատրաստող վարպետ Դավիթ Հայրումյանը բնակվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Իր սիրելի գործով զբաղվում է դպրոցական տարիներից․ արդեն 70 տարեկան է, բայց առողջական վիճակից երբևէ չի դժգոհել:
«Կարող եմ 20 տարեկանի հետ հավասար 1-2 կմ վազել, ես ինձ առույգ եմ զգում, և դա աշխատանքի շնորհիվ է, երբեք նստակյաց կյանք չեմ վարել»,- Regions TV-ի հետ զրույցում նշեց վարպետ Դավիթը։
Դավիթ Հայրումյանը, ինչպես խոստացել էր, իր պատրաստած դհոլների մի խմբաքանակ նվիրել է զոհված ազատամարտիկների երեխաներին։ Ասում է՝ եթե իրեն աջակցեն անհրաժեշտ նյութերով, էլի պատրաստ է նրանց համար դհոլներ պատրաստել։ Այդ հարցով դիմել է կառավարություն, սակայն պատասխան չի ստացել։ Այժմ պատրաստվում է դիմում հղել ԿԳՄՍ նախարարություն։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
