Գյուղամիջյան աղբյուրի հույսին մնացած մարդիկ․ հերթը ե՞րբ կհասնի Մղարթին | Region

Գյուղամիջյան աղբյուրի հույսին մնացած մարդիկ․ հերթը ե՞րբ կհասնի Մղարթին

Հունվար 20,2026 11:00

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղն ավելի քան 3 տասնամյակ զուրկ է խմելու ջրի մատակարարումից։ Բնակավայրի վարչական ղեկավար Կամո Բաբաջանյանի խոսքով՝ 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի պատճառով պոմպերն անջատվել են, և մինչ օրս բնակիչներն օգտվում են գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրից։

Տների մոտ ջրի հաշվիչներ կան տեղադրված, միակ խնդիրը, ըստ Մղարթի վարչական ղեկավարի, հոսանքագիծն է։ Ֆերմերները ցանկություն ունեն գյուղում խելացի անասնագոմեր կառուցել, բայց ջրի բացակայության պատճառով հրաժարվում են այդ մտքից։ Շատ ընտանիքներ հենց այդ պատճառով են լքում հայրենի գյուղը։ Կամո Բաբաջանյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ եթե ջրի հարցը լուծվի, շատերը հետ կվերադառնան գյուղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ