Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 21,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ին, 21-ի և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է՝ ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ը գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հունվարի 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.5°C (2010 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -30.1°C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.1°C
