Զարգացման հույս Հագվիում․ ի՞նչ խնդիրներ են դեռ սպասում լուծման
Հունվար 21,2026 11:00
Հագվի գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի կազմում։ Բնակավայրում առկա մի շարք խնդիրներ ժամանակի ընթացքում լուծում ստանում են։ Վարչական ղեկավար Անդրանիկ Պեպանյանի խոսքով՝ ամենակարևոր գործը դպրոցի կառուցումն էր, որը էական նշանակություն ունի բնակավայրի հետագա զարգացման համար։ Նախկին խարխուլ վիճակում գտնվող դպրոցի շենքը հիմնովին ապամոնտաժվել է, կառուցվել նորը:
Բնակիչները հիմնական խնդիր են համարում աշխատատեղերի սակավությունը և գյուղամիջյան ճանապարհների ոչ բարվոք վիճակը։
Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Սակայն, շատերը, հատկապես երիտասարդները, հրաժարվում են զբաղվել այդ գործով՝ պնդելով, որ այն եկամտաբեր չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
