Դավոսում ստորագրվեց Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Դավոսում ստորագրվեց Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ստորագրեց փաստաթուղթը։
ԱՄՆ Դոնալդ Թրամփը մի քանի տասնայկ երկրների առաջնորդների հրավիրել է այս հարթակ, այդ թվում՝ Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդներին, որոնք Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին՝ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո:
Միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահը։ Թեև սկզբում Թրամփը հայտարարել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, նա պնդում է, որ խորհուրդն ավելի մեծ խնդիրներ է դրել իր առջև՝ վստահեցնելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:
Ըստ միջազգային լրատվամիջոցների, որոնք հղում են անում փորձագետներին, համոզմունք են հայտնում, որ Թրամփն այս քայլով փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել:
Նշենք, որ Ֆրանսիան, որը ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր է, մերժել է այս հարթակին միանալ։ Եվրոպական մի շարք երկների ղեկավարներ այս հարթակի մասին զգուշավոր են արտահայտվում, չեն շտապում դրան միանալ։
Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, գրել էր, որ մոտ 50 երկրներից 35 -ը համաձայնել են միանալ «Խաղաղության խորհրդին», այդ թվում՝ Իսրայելը, Թուրքիան, Հունգարիան, Ուզբեկստանը, Ղազախստանը:
