ԵՎՐՈ-2026․ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում
Հունվար 22,2026 21:13
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում կամային հաղթանակ տարավ աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Պերվեևը։ Մեր ընտրանու կազմում Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը, ապա խաղի ավարտից րոպեներ առաջ ձևակերպեց դուբլ՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։
Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի B խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
