Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում տարած պատմական հաղթանակը
Հունվար 23,2026 14:54
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2-1)։
«Շատ երջանիկ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի։ Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը։ Հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով։ Մեր նպատակն է հաղթել նաև հաջորդ երկու խաղերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին։ Խաղից առաջ մենք խոսել էինք այս մասին, և դա իրականություն դարձավ», — Նազարեթյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում մեր ընտրանին կմրցի Չեխիայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16:00։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
