Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը
Հունվար 31,2026 21:05
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ավարտից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն խփել է 35 գոլ։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ Լավագույն տասնյակում են նաև Լամին Յամալը, Մայքլ Օլիսեն, Վիտինյան, Դեկլան Ռայսը, Լուիս Դիասը, Ռաֆինյան և Լիոնել Մեսսին։
Անցյալ տարի Ուսման Դեմբելեն նվաճեց «Ոսկե գնդակը»։
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 10 գլխավոր հավակնորդները՝
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Ռաֆինյա («Բարսելոնա»)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
