Ինչպե՞ս է հյուսիսային հեռավոր գյուղում ապրող ֆիզիկոսը փորձում փոխել մեր կյանքի որակը
Սանասար Մարգարյանը բնակվում է Շիրակի մարզի Բյուրակն գյուղում։ 60-ամյա ֆիզիկոսը գրեթե ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է գիտությամբ։ Ծնունդով Ջավախքից է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում։ Հայերեն խոսում է, սակայն երբ խոսքը գիտական տերմինների մասին է, դժվարանում է մայրենի լեզվով արտաբերել։
Հեռավոր գյուղում բնակվող ֆիզիկոսը ստեղծել է մի գեներատոր, որը վառելիքի կարիք չունի։ Նշում է՝ այդ տեխնոլոգիան եզակի է, և շատ առումներով կարող է բարելավել հայ ժողովրդի կյանքը։
Բացի այդ, նաև պատմական գեղարվեստական գիրք է հեղինակել, որի վրա աշխատել է 10 տարի։ Գրքում առկա է առնվազն 2 գիտական ատենախոսություն։ Նույն գրքի հիման վրա գրել է նաև ֆիլմի սցենար։ Սանասար Մարգարյանի խոսքով՝ եթե մենք իմանանք մեր պատմությունը, չենք անի այն սխալները, որոնք անում ենք հիմա։
Regions TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
