Ադրբեջանցիները ոչնչացրել են Գետավան գյուղի գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը | Region

Ադրբեջանցիները ոչնչացրել են Գետավան գյուղի գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը

Մարտ 18,2024 10:30

Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Հայտնում է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հայկ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։

Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները» ,- գրել է նա։

Նորություններ