Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, անկախության դեմ ուղղված հարձակումները․ Յան Ֆիգել
Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը:
Ֆիգեյի հայտարարության մեջ նշված է․«Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և բարոյական առումներով» և զգուշացնում ենք, որ «սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»։
Հիշեցնենք, որ օրերս է; Երևանում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն են հայտարարություն տարածել, որտեղ նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականների դեմ հալածանքները շարունակվում են: Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկանում են, որ այս հարցը Վաշինգտոնում անցկացվող կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությանն արժանանա:
Կազմակերպության ներկայացուցիչնեևրը երեկ այցելել էին Մայր Աթոռ, հանդիպել Վեհափառի հետ։ Նրանք նաև այցելել են նաև ԱԱԾ-ում բանտարկված Բագրատ արքեպիսկոպոսի հետ:
