Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 5-ի գիշերը 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը և 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 7-9-ը գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 05-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.5°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.6°C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.8°C
