Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 06,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝  13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Снимок 1
Երևան քաղաքում`

Փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Снимок 2
Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16°C (2018 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -24.2°C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -2.7°C

Նորություններ