«Զորականը նման է իմ հայրենի գյուղին»․ Սիրտը՝ Արցախում, ապագան՝ Տավուշում
Փետրվար 05,2026 17:45
Արփինե Ղարախանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից։ Հաստատվել են Տավուշի մարզի Զորական գյուղում։
75-ամյա կինը կարոտով է հիշում Արցախը, իր տան խաղաղ առօրյան, գյուղական միջավայրը։ Նրա հիշողություններում են մնացել տունն ու այգին, հարևանների հետ անցկացրած առավոտներն ու երեկոները։
Այսօր նա փորձում է հարմարվել նոր իրականությանը, պահել սովորությունները և փոխանցել հիշողությունները թոռներին ու ծոռներին։
Զորականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, ընտանի կենդանիներ են պահում։
Տիկին Արփինեն ունի 5 երեխա, 19 թոռ և 6 ծոռ։ Ասում է՝ Զորականը նման է իր հայրենի գյուղին և այդ պատճառով էլ բնակության վայր են ընտրել տավուշյան այդ գեղեցիկ անկյունը։
Regions TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
