Արման Ծառուկյանը բացահայտել է, թե որն է եղել իր կյանքի ամենաթանկ գնումը | Region

Արման Ծառուկյանը բացահայտել է, թե որն է եղել իր կյանքի ամենաթանկ գնումը

Փետրվար 05,2026 21:26

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը պատմել է իր կյանքի ամենախոշոր ֆինանսական ձեռքբերման մասին։

«Mash na sporte» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մարտիկը նշել է.

«Հավանաբար, դա հյուրանոցն է։ Որքա՞ն այն արժեր… Դե, այն ժամանակվա դրությամբ՝ 25 միլիոն ռուբլի»։

Ծառուկյանը 29 տարեկան է։ Խառը մենամարտերում (MMA) հայ մարտիկի պրոֆեսիոնալ վիճակագրությունը տպավորիչ է՝ 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ, և ընդամենը 3 պարտություն։

Ախալքալաքցի մարզիկն իր պրոֆեսիոնալ նորամուտը խառը մենամարտերում նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ UFC-ի հովանու ներքո սկսել է հանդես գալ 2019 թվականի ապրիլից։

armsort.am

Նորություններ