Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը Եվրոպայի ռեկորդ սահմանեց ու հռչակվեց Մ16 առաջնության չեմպիոն | Region

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը Եվրոպայի ռեկորդ սահմանեց ու հռչակվեց Մ16 առաջնության չեմպիոն

Փետրվար 06,2026 11:51

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր` փետրվարի 5-ին մեկնարկեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.

10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.

  • Մ18տ. / Հայկ Սարգսյան — 9-րդ տեղ,
  • Մ18տ. / Արմեն Գևորգյան — 25-րդ տեղ,
  • Մ16տ. / Արտակ Ամիրյան — 13-րդ տեղ։

armsport.am

Նորություններ