Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 07,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում`

Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Снимок 1

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16°C (2020 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -23.5°C (1968 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -2.2°C

Նորություններ