Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Փետրվար 06,2026 15:49
Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 6–ին հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։
Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։
