Ամենակարևորն այն է, որ նրանք շատ համեստ են. Էդուարդ Սպերցյան | Region

Ամենակարևորն այն է, որ նրանք շատ համեստ են. Էդուարդ Սպերցյան

Փետրվար 07,2026 14:58

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում անդրադարձել է թիմի երիտասարդ խաղացողների մարդկային որակներին։

Ուրբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի Winline Ձմեռային գավաթի երկրորդ տուրում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Զենիթի» նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել 23-ամյա բրազիլացի Մոզեսը, ինչպես նաև երկու երիտասարդ ռուս խաղացողներ՝ 18-ամյա Արտյոմ Խմարինը և 17-ամյա Էլդար Հուսեյնովը։

«Մեր երիտասարդ տղաները մեծ տաղանդներ են, բայց ամենակարևորն այն է, որ նրանք շատ համեստ են։ Աշխատում են, մարզումների ժամանակ գնդակներն են տեղափոխում։ Մենք էլ ենք անցել դրա միջով։ Թող նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, և թող շարունակեն նույն ոգով աշխատել»,- ասել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին կայանալիք մրցաշարի 3-րդ տուրում «Կրասնոդարը» կմրցի Մոսկվայի «Դինամոյի», իսկ «Զենիթը» կհանդիպի ԲԿՄԱ-ին։

armsport.am

Նորություններ